Banner Shadow
Հերթական դասընթացների մեկնարկը • մարտի 1, 2026

Գիտելիքի ստուգում և ատեստավորում ֆինանսական ոլորտի մասնագետների համար

ՀԲՄ ուսումնական կենտրոնն առաջարկում է գիտելիքի ստուգման և ատեստավորման համալիր ծառայություններ, որոնք նախատեսված են ֆինանսական կազմակերպությունների տարբեր պաշտոններ զբաղեցնող մասնագետների համար՝ նպաստելով նրանց մասնագիտական համապատասխանության, որակավորման և շարունակական զարգացման ապահովմանը։
Ծառայությունների շրջանակը ներառում է՝
Միջազգային որակավորման քննություններ` ACI FMA որակավորման քննություններ, EFPA որակավորման քննություններ
Ատեստավորման ծառայություններ՝ հարմարեցված կազմակերպությունների կարիքներին։
Ատեստավորման կազմակերպում՝ ըստ պատվիրատուի պահանջների․ Ֆինանսական կազմակերպությունների ցանկությամբ Կենտրոնը կազմակերպում է մասնագիտական ատեստավորումներ տարբեր թեմատիկ ուղղություններով՝ ապահովելով ճկուն և անհատականացված մոտեցում.
Պատվիրատու կազմակերպության կողմից սահմանված ուղղությունների և թեմաների հիման վրա Կենտրոնը կարող է մշակել նոր ատեստավորման թեստեր և ամբողջությամբ կազմակերպել ատեստավորման գործընթացը։
Պատվիրատու կազմակերպությունը կարող է ինքնուրույն մշակել թեստեր կամ հարցաշարեր և դրանք տրամադրել Կենտրոնին՝ անկողմնակալության սկզբունքով ՀԲՄ կողմից նոր համակարգով գործարկելու և ատեստավորումը կազմակերպության աշխատակիցների համար կազմակերպելու նպատակով։
Այս ծառայությունները նպաստում են մասնագիտական հմտությունների բարձրացմանը և որակի վերահսկմանը՝ ի նպաստ ֆինանսական կազմակերպությունների աճին և կայունության ամրապնդմանը։
Էլ. փոստ:: learning@uba.am