EBTN (European Banking and Financial Services Training Association)՝ Եվրոպայի առաջատար մասնագիտական կազմակերպության հետ համագործակցության արդյունքում 2025թ. մարտի 21-ին հաստատվեց «Բանկային գործ» որակավորման ծրագրի հավատարմագրումը։
Ծրագրի նպատակը
Մասնակիցներին տրամադրել համապարփակ տեսական և գործնական գիտելիքներ՝ նպատակ ունենալով ֆինանսաբանկային ոլորտում որակյալ մասնագետների պատրաստմանը։
1
Բաժին
2
Բաժին
3
Բաժին
Թիրախային խումբը
Նվազագույնը բակալավրի որակավորման աստիճան ունեցող անձանց համար, ովքեր նպատակ ունեն վերաորակավորվելու ու մասնագիտական առաջընթաց ունենալու ֆինանսաբանկային ոլորտում։
ԲՈՒՀ-երի 3-րդ և 4-րդ կուրսերի ուսանողների համար։
Ավարտական քննություն
- Քննությունները կազմակերպվում են Ծրագրի յուրաքանչյուր բաժնի ավարտին, հնարավորություն է տրվում նաև մասնակցելու ամփոփիչ վերջնական քննությանը։
- Երեք փուլերի անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցները ստանում են հավաստագիր։
- Փուլային քննության մասնակիցները ստանում են դասընթացի մասնակցությունը հավաստող փաստաթուղթ (Certificate of Attendance)։