EBTN

Կայուն ֆինանսների հիմունքներ. սկզբունքներից մինչև գործնական կիրառում

Ծրագիրը մատուցվում է ամբողջությամբ առցանց հարթակում՝
ԴՐ. ՏՈԲԻԱՍ ՊԵՅԼՈ
Կեմպտենի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր
8 ուսուցողական տեսահոլովակ,
յուրաքանչյուրը՝ 45-50 րոպե տևողությամբ
8 թեստ
յուրաքանչյուրը՝ 10 հարց (անցողիկ շեմ 60%)
Ավարտական քննություն ԱՌԿԱ՝
30 հարց
լեզուն
Անգլերեն, Հայերեն
Վայրը
Առցանց
Կայուն ֆինանսների հիմունքներ. սկզբունքներից մինչև գործնական կիրառում ծրագրի դասընթավարն է՝ կայուն և կանաչ ֆինանսների, կլիմայական և պորտֆելի ռիսկերի կառավարման գծով փորձագետ, Քեմփթենի (Գերմանիա) կիրառական գիտությունների համալսարանի Բիզնեսի կառավարման և ֆինանսների պրոֆեսոր՝ պարոն Տոբիաս Պեյլոն։

Դասընթացի շրջանակը

Կայուն ֆինանսավորման կարևորությունը՝ գլոբալ բնապահպանական խնդիրներին դիմակայելու գործընթացում
Կայուն ֆինանսավորման սկզբունքները
ESG-ի և կայունության միջև եղած տարբերությունը,
Կայուն ֆինանսավորման կարգավորման դաշտը և դրա ազդեցությունը ֆինանսական հաստատությունների ու շուկաների վրա
Համատեղ գործողությունների անհետաձգելիության գնահատում՝ բնապահպանական ռիսկերը մեղմելու և կայունությանը խթանելու նպատակով
ESG ռիսկերի բացահայտում
Կայունությանն անցման հետ կապված հնարավորությունների և սպառնալիքների բացահայտում՝ տարբեր ոլորտների օրինակներով
Ընկերությունների դասակարգումը՝ ըստ նրանց ESG ընկալման
Գործիքների բացահայտում, որոնք կիրառվում են ֆինանսական հաստատություններում՝ կայունության իրականացման ընթացքին հետևելու և ESG ռիսկերը գնահատելու նպատակով
Ավանդական ֆինանսական ծառայությունների և կայուն ֆինանսավորման պրոդուկտների միջև տարբերությունը
Կայուն ֆինանսավորման տեսակները՝ ներառյալ կայուն ներդրումային ֆոնդերը, կանաչ պարտատոմսերը, կանաչ վարկերը և կանաչ խնայողական պրոդուկտները
Թափանցիկության և պատասխանատվության կարևորությունը ֆինանսական ներդրումներում
Կանաչ տաքսոնոմիան (green taxonomy) և վերջինիս դերը
Կայուն ֆինանսավորման իրականացման հիմնական ոլորտները
Գնահատման գործընթացի ներկայացում
Համեմատական վերլուծության կարևորությունը
Գրանցման համար՝ learning@uba.am Տեսահոլովակներով ուսուցողական ծրագիրը՝
Անվճար
Միջանկյալ թեստերը՝
Անվճար
Ավարտական քննություն՝
36 000 ֏
Գրանցվել