EFPA

European Investment Practitioner® (EIP)

European Investment Practitioner® (EIP) հավաստագրումը մշակվել է՝ ներդրումային խորհրդատվություն տրամադրող աշխատակիցների գիտելիքների և հմտությունների վերաբերյալ ESMA ուղեցույցի 18-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխանելու նպատակով։ Եվրոպայից դուրս այս հավաստագրումն իրականացվում է International Investment Practitioner® (IIP) հավաստագրի ներքո։ Հավաստագիրը հարմարեցվում է տվյալ երկրի տեղական առանձնահատկություններին և պահանջներին։
Թիրախային լսարան
Հավաստագրումը նախատեսված է այն մասնագետների համար, ովքեր տրամադրում են հիմնական ներդրումային խորհրդատվական ծառայություններ։
Մասնագիտական շարունակական զարգացման ծրագիր (CPD)
Իրենց մասնագիտական բարձր մակարդակի կարողունակությունը պահպանելու և գիտելիքները թարմացնելու նպատակով EFPA-ն իր հավաստագրերի կրողներից պահանջում է մասնակցել մասնագիտական շարունակական զարգացման (CPD) ծրագրին։ CPD ծրագրի շրջանակում ընդունելի են ներքին կամ արտաքին ուսուցման ծրագրերը, սեմինարները, վեբինարները և համաժողովները։
Ավարտական քննություն
EIP քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ ուսուցման դասընթացին մասնակցությունը հավաստող վկայական։
Քննություններն անցկացվում են EFPA Armenia-ի կողմից և տեղի են ունենում ՀԲՄ-ի տարածքում։
Քննության կանոններ
Քննության գրանցում
Քննությանը մասնակցելու իրավունքը ձեռք է բերվում ուսուցման դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո։ Վճարումը կատարվում է միայն դասընթացի ավարտից հետո։
Քննության վճար

Վերապատրաստման ծրագիր

Թեմա Տևողություն (օր/ժամ)
Մոդուլ 1 ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ 1.0
Մոդուլ 2 ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐ 0.5
Մոդուլ 3 ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐ 4.5
Մոդուլ 4 ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄ 0.5
Մոդուլ 5 ՊՈՐՏՖԵԼԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՃԱԽՈՐԴԻ ԿԱՐԻՔՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ 1.5
Մոդուլ 6 ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐ՝ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ 1.0
Մոդուլ 7 ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ԵՎ ԷԹԻԿԱ 1.0
Ընդամենը 10.0 ժ
Ներբեռնել PDF

European Investment Practitioner® (EIP)

European Investment Practitioner® (EIP)
տեստ
Գրանցվել դասընթացին
հեռախոս: +374 60 52 22 33
Էլ. փոստ: efpa.armenia@uba.am